Music: Edmond Makaryan Դեռ լույս չբացված Խուլ որոտաց մեր պարզ երկինքը, Հենց այդ ժամ էլ բռունցք դարձան մեր Մայր հողի քաջ որդիքը: Մեկ սիրտ երկու զարկ Մեկ երազանք, որ ամենքինս է, Միշտ առաջ, առանց նահանջ Պահպանիր Աստված տունը մեր նախնյաց: Քեզ ոչինչ չի հաղթի Ծուխն անգամ թուրք արկի թե մեզ հասնի, Ուժը քո բազկի, մեր աղոթքների Կավետի հաղթանակ հային: Մեզ ոչինչ չի հաղթի Չենք լինի էլ ճամփորդը Դեր Զորի, Մեր արդար կռվի, մեր ճակատագրի Հույսն ես զինվոր, քաջարի: Քեզ չի վախեցրել Ու չի խոցել ոչ մի թուրք ցեղ, Հողն ու ջուրդ, խաչն ու սուրդ Քեզ դարձրին ավելի զորեղ: Քո կամքը ամուր Տունդ կանգուն է լեռներիդ պես Հայ զինվոր, փառքը քեզ Քո կողքին ենք մենք, ախպերս ու ես: Քեզ ոչինչ չի հաղթի Ծուխն անգամ թուրք արկի թե մեզ հասնի, Ուժը քո բազկի, մեր աղոթքների Կավետի հաղթանակ հային: Մեզ ոչինչ չի հաղթի Չենք լինի էլ ճամփորդը Դեր Զորի, Մեր արդար կռվի, մեր ճակատագրի Հույսն ես զինվոր, քաջարի: Լաց ու արցունք մերժենք հավետ, Ու թող կորչի խավարն անհետ Ազգ ու բանակ դարձել ենք մեկ Մենք կարող ենք, կհաղթենք: Քեզ ոչինչ չի հաղթի Ծուխն անգամ թուրք արկի թե մեզ հասնի, Ուժը քո բազկի, մեր աղոթքների Կավետի հաղթանակ հային: Մեզ ոչինչ չի հաղթի Չենք լինի էլ ճամփորդը Դեր Զորի, Մեր արդար կռվի, մեր ճակատագրի Հույսն ես զինվոր, քաջարի: Հայ զինվոր, տուն արի…