Lyrics: Liparit Khudaverdyan
Music: Liparit Khudaverdyan
Ես հայ եմ,
Պապերիս ոգին իմ մեջ անմար է,
Չեմ դադարի ես կռվել մահվան դեմ,
Հետ նահանջ չկա, չէ որ ես հայ եմ,
Ես հայ եմ,
Պապերիս ոգին իմ մեջ անմար է,
Չեմ դադարի ես կռվել մահվան դեմ,
Հետ նահանջ չկա, չէ որ ես հայ եմ,
Ես հայ եմ, իմ կռիվը ընդամենը կյանք է,
Հայ հողի համար մեռնելը փառք է,
Հետ նահանջ չկա, չէ որ ես հայ եմ։
Իմ երակներում հոսում է Վանը,
Ինձ ուժ է տալիս իմ հավատը,
Իմ սրտի ամեն մի զարկը,
Ամեն անգամ ասում է, որ ես հայ եմ։
Քայլում եմ մտքերով ես մենակ,
Ու նայում մարդկանց դեմքերին,
Հասկանում, որ չկա ժամանակ,
Ժամանակնա եկել պայքարի։
Պատերազմ, որը չունի սկիզբ ու ավարտ,
Տղեքը պոստում` զենք ու սաղավարտ,
Ռումբեր, կրակոց, կյանք չտեսած արյուն,
Թուրքը ուզումա ցեղասպանություն,
Ուզում եք կրկնեք նույն բանը էլի,
Բայց էս անգամ ձեր մոտ հաստատ չի ստացվի,
Ձեր դեմ են կանգնած արծիվներ հայկական,
Մինչև վերջ կպահեն հողը պապական։
Ես հայ եմ,
Պապերիս ոգին իմ մեջ անմար է,
Չեմ դադարի ես կռվել մահվան դեմ,
Հետ նահանջ չկա, չէ որ ես հայ եմ
Ես հայ եմ, իմ կռիվը ընդամենը կյանք է,
Հայ հողի համար մեռնելը փառք է,
Հետ նահանջ չկա, չէ որ ես հայ եմ։
Ժամանակը ամեն ինչը թեքելա տարելա մի կողմ,
Զինվորի համար հայրենիքը ու ծնողը մի կողմ,
Տղերքը հողին պինդ կանգնած` կյանքերը չխնայելով,
Կռիվ են տալիս թշնամու դեմ սուրբ աղոթքը կարդալով
Տարածքներ արյունոտ,
Հողեր չգրաված,
Կռիվա գնում գիշեր լուսաբաց,
Ոնց որ լինի անվերջ երազ,
Տղես վեր կաց աչքերդ բաց։
Ու լսեց մեր զինվորը մոր խոսքը թևավոր,
Հիշելով հայկական պատմությունը դարավոր,
Զենքը ձեռքում` կրակ սահմանին,
Թեժ պայքար իրենց արյան հաշվին,
Եղել ենք ու կանք մեզ հայ են ասում,
Մեր բաղկի զարկից թշնամին սարսափում,
Հետ նահանջ չկա գնում ենք մինչև վերջ,
Չենք հանձնելու մեր դիրքերը ու վերջ !!!
Ես հայ եմ,
Պապերիս ոգին իմ մեջ անմար է,
Չեմ դադարի ես կռվել մահվան դեմ,
Հետ նահանջ չկա, չէ որ ես հայ եմ,
Ես հայ եմ, իմ կռիվը ընդամենը կյանք է,
Հայ հողի համար մեռնելը փառք է,
Հետ նահանջ չկա, չէ որ ես հայ եմ։