Artsakh

Lyrics: Lily Grigoryan Music: Lily Grigoryan Երբ երկինքդ կապուտակ, Լեռներդ լուռ հպարտ, Կերտում են Սեր... Երբ ամեն մի կորստից, Ցավից հզորանում Դառնում ենք Սեր... Հողը քո մի բուռ Քարի պես ամուր, Ապրելու պայքար է տալիս լուռ...
Արցախ տեսել ես ցավ ու դավ Կյանքը չեն խնայել Որդիներդ ջահել... Արցախ մնա կանգուն անցավ Հողը քո սրբացել Կյանքով ես դու հաղթել Պիտի ապրես քանի կա գեթ մի Հայ։
Քեզ փորձել են հալածել Քանդել տուն ու վանքեր, Փոխել ճակատագրեր... Դու հավատդ չես կորցրել, Խաչով վերածնվել Հավերժ Զինվոր դարձել։ Քո խուլ լռությամբ Ճիչն ես մարդկության... Դու դարձել ես հող Հերոսության
Արցախ տեսել ես ցավ ու դավ Կյանքը չեն խնայել Որդիներդ ջահել... Արցախ մնա կանգուն անցավ Հողը քո սրբացել Կյանքով ես դու հաղթել Պիտի ապրես քանի կա գեթ մի Հայ։